Լուրեր

Պոլիկլինիկական ծառայությունում յուրաքանչյուր քաղաքացու իրավունքը (տեսանյութ)

Յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի.

1. Ընտրել պոլիկլինիկա:

2. Ընտրել բժիշկ:

3. Ստանալ անվճար խորհրդատվություն պոլիկլինիկայում :

4. Անցնել անվճար մի շարք հետազոտություններ պոլիկլինիկայում, այդ թվում սկրինինգային (շաքարախտ, զարկերակային գերճնշում, արգանդի պարանոցի քաղցկեղ):

5. Ըստ բժշկական ցուցումների ախտորոշվել և ստանալ բուժման սխեմա:

6. Հոսպիտալացման անհրաժեշտության դեպքում՝ ուղեգրվել հիվանդանոց:

Հիշեցնենք, որ 18 և բարձր տարիքի յուրաքանչյուր քաղաքացի, անգամ առանց գանգատի, կարող է տարին մեկ անցնել անվճար կանխարգելիչ բուժզննում պոլիկլինիկայում:

Ցուցադրել ավելի
Back to top button