Պետական բյուջեի միջոցներով հիմնովին կնորոգվի և կվերակռուցվի 8 միջին մասնագիտական ուսումնական հաստատություն և 22 մարզային հանրակրթական դպրոց: Այս մասին ասել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: Հիմնանորոգրման ենթակա դպրոցներն են՝
Արարատի մարզ — Դեղձուտի միջնակարգ դպրոց
Արմավիրի մարզ — Արգինայի միջնակարգ դպրոց
Գեղարքունիքի մարզ -Լեռնահովիտի միջնակարգ դպրոց
Շատջրեքի միջնակարգ դպրոց
Ջիլի միջնակարգ դպրոց
Լոռու մարզ — Մեդովկայի միջնակարգ դպրոց
Հագվու միջնակարգ դպրոց
Շիրակի մարզ — Արեգնադեմի միջնակարգ դպրոց
Բերդաշենի միջնակարգ դպրոց
Կապսի միջնակարգ դպրոց
Սյունիքի մարզ — Հարժիսի միջնակարգ դպրոց
Դարբասի միջնակարգ դպրոց
Կապանի թիվ 4 միջնակարգ դպրոց
Տավուշի մարզ — Կիրանցի միջնակարգ դպրոց
Դովեղի միջնակարգ դպրոց
Վայոց ձորի մարզ — Գոմքի միջնակարգ դպրոց
Չիվայի միջնակարգ դպրոց
Եղեգիսի միջնակարգ դպրոց
Կոտայքի մարզ — Ջրառատի միջնակարգ դպրոց
Կաթնաղբյուրի միջնակարգ դպրոց
Արագածոտնի մարզ — Լուսակնի միջնակարգ դպրոց
Գառնահովիտի միջնակարգ դպրոց
Ընդհանուր առմամբ 2020 թվականի պետական բյուջեի նախագծում կրթության, գիտության, մշակույթի և սպրոտի նախարության համար նախատեսված է 21 ծրագիր, 176 միջոցառում, որոնց իրականացման համար առաջարկվում է հատկացնել 179 մլրդ 459 մլն դրամ: 2019 թվականի համեմատ գալիք տարվա հատկացումներն ավելացել են 20 մլրդ 572 մլն դրամով կամ 12,9 տոկոսով: