Ճանապարհային երթևեկության կանոնները սխալներ չեն սիրում և հաճախ թույլ տված սխալի հետևանքը լինում է ցավալի և անդառնալի՝ արժենալով մարդկային կյանքեր:
Վթարները հիմնականում տեղի են ունենում օրենքները խախտելու հետևանքով՝ արագություն գերազանցելու, ղեկին հեռախոսով զրուցելու, չամրակապվելու հետևանքով:
Վթարները իրենց տեսակով լինում են նյութական, երբն վնասվել է միայն մեքենան և մարմնական՝ երբ մեքենաների բախման հետևանքով կան վիրավորներ և զոհեր: Իսկ ահա վթարների ձևերը բազմաժանր են, բայց դրանք պարզ են և անգամ դասագրքային օրինակներով հեշտ վերլուծելի են:
Նախորդող տարին վթարների հետևանքով ունեցել ենք 341 զոհ, այս տարի թվերը փոքր ինչ աճել են: