Երբ հետհայացք եմ նետում, մտածում եմ, որ այլ մասնագիտություն ընտրելու տարբերակ չի էլ եղել։ Բնականաբար, եղել են մասնագիտություններ, որոնցում փորձել եմ ինձ տեսնել և․․․չեմ տեսել։
Իմ մասնագիտության ընտրությունը 15–16 տարեկանում է եղել։ Այդ տարիներին սեր ունեի քաղաքների, գյուղերի մակետներ պատրաստելու, հետո հասկացա, որ այդ սերն ինձ տանում է դեպի ճարտարապետություն։ Դեռ փոքր տարիքից, հիշում եմ, երբ մեր բակում մի տեղ ցեմենտ ու ավազ էին դատարկում ու պետք է շինարարություն սկսեին, ես ենթագիտակցորեն հետևում էի այդ շինարարության ողջ ընթացքին։
Դժվար է խորհուրդ նրան, ով կանգնած է այդ շեմին/մասնագիտություն ընտրելու/ և ուղղորդված չէ ներքուստ։ Կարևոր բան է մասնագիտությունը․ ծախսել ժամանակ, որը ամենաթանկ բանն է մեր օրերում, և ընտրել մասնագիտություն հետո չկիրառելու համար, ամենամեծ սխալն է․․․