Լուրեր

Փետրվարի 14-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Տյառնընդառաջը

Փետրվարի 14-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Տյառնընդառաջը՝ Հիսուս Քրիստոսի` Տաճարին ընծայման տոնը, որը խորհրդանշում է քառասնօրյա մանուկ Հիսուսին Տաճարին ընծայելը:

Տյառնընդառաջ նշանակում է «ելնել Տիրոջն ընդառաջ»: Ինչպես նշվում է Ղուկասի Ավետարանում. «Երբ որ նրանց սրբագործման օրերը լրացան, Մովսէսի օրէնքի համաձայն՝ նրան Երուսաղէմ տարան Տիրոջը ներկայացնելու համար ինչպէս գրուած էր Տիրոջ օրէնքում…»(Ղուկաս 2.22), Ս. Տիրամայրն ու Հովսեփը 40 օրական մանուկ Հիսուսին տանում են Տաճար և ընծայում Աստծուն:

Տոնի առիթով, փետրվարի 13-ի երեկոյան բոլոր հայ եկեղեցիներում Երեկոյան ժամերգության ավարտին կատարվել է Տյառնընդառաջի նախատոնակ:

Տարիներ առաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Տաճարին ընծայման տոնը հռչակվել է որպես Նորապսակների օրհնության օր:

Փետրվարի 14-ի առավոտյան տոնի առիթով մատուցվում է Սուրբ և անմահ Պատարագ, որից հետո կատարվում է Նորապսակների օրհնության կարգ:

Ցուցադրել ավելի
Back to top button