Լուրեր

Գրքերի շնորհանդեսներ, հանդիպումներ, ցուցահանդես-տոնավաճառներ՝ Գիրք նվիրելու օրը

Փետրվարի 19-ը Հայաստանում նշվում է Գիրք նվիրելու օրը, ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող 12 գրադարանում տարբեր ծրագրեր և միջոցառումներ կկազմակերպվեն։

Հայաստանի ազգային, Խնկո Ապոր անվան ազգային մանկական և մարզային գրադարաններում կանցկացվեն գրքի շնորհանդեսներ, հանդիպումներ, ցուցահանդես-տոնավաճառներ, գրքի նվիրատվության ակցիաներ, վիկտորինաներ, խաղ-մրցույթներ, հեքիաթապատումներ, ինտերակտիվ ընթերցումներ։

Նաև քննարկումներ կանցկացվեն հեղինակների հետ, կինո և մուլտֆիլմերի դիտումներ, գրական և երաժշտական հոբելյարներին նվիրված քննարկում-տեսությունների և ունկնդրումների շարքեր:

Ցուցադրել ավելի
Back to top button