Արդեն ընտրե՞լ եք այն գիրքը, որն այսօր նվիրելու եք ընկերներին : Հիշում եք, չէ՞, որ փետրվարի 19-ը հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է, որը Հայաստանում նշվում է, որպես գիրք նվիրելու օր: Այդ առթիվ այսօր դպրոցներում, գրադարաններում և թանգարաններում տարբեր միջացառումներ են կազմակերպվելու…
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում օրինակ տեղի կունենա Մանկապատանեկան գրքի երևանյան տոնավաճառը: Ողջ օրվա ընթացքում պատանի այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալ բազմաթիվ նոր գրքերի հետ, ինչպես նաև տարբեր միջոցառումների մասնակցել: Մուտքն ազատ է և կարող են մասնակցել բոլոր ցանկացողները:
Գիրք նվիրելու օրը հետաքրքիր է անցնելու նաև Հովհաննես Թումանյանի թանգարանում… Զարթուցիչի թղթակից Նատալի Մկրտչյանն է պատմում:
Հին ժամանակներում ընդունված էր Բարեկենդանի օրը շատ խենթություններ անել… Ինչպես մարդիկ պատրաստվեն այդ տոնակատարությանը…
Ո՞րն է լինելու օրվա ամենասպասված ու հետաքրքիր պահը, ինչպե՞ս կարող ենք մասնակցել: Այս հարցերի պատասխանները կտան Կարինե Փանոսյանն ու Շողեր Հակոբյանը: