Լուրեր

Թբիլիսիում Թումանյանի հիշատակին նվիրված միջոցառումներ կանցկացվեն

2020 թվականի փետրվարի 19-ին` ժամը 13:00-ին, Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, Հայարտուն կրթամշակույթային կենտրոնը կազմակերպում է այցելություն և ծաղիկների խոնարհում Թբիլիսիի Խոջիվանքի պանթեոնում հանգչող Ամենայն Հայոց բանաստեղծի գերեզմանին: Վաղը կկատարվի նաև հոգեհանգստյան կարգ: Այս մասին հայտնում է ԱլիքՄեդիան:

Այնուհետև տեղի կունենա վիրահայության շրջանում արդեն ավանդական դարձած միմյանց գրքեր նվիրելու արարողությունը:

Ցուցադրել ավելի
Back to top button