Սովորում ենք սովորել

Տարրական դասարանում գնահատականներից արդյունավետ խրախուսման տարբերակ կա. Լիլիթ Սարգսյան

Լիլիթ Սարգսյանը 2 տարի Teach for Armenia ծրագրի շրջանակում դասավանդել է Շիրակի մարզի Անիպեմզա գյուղում:

Իրականում տարրական դպրոցը ամենակարևոր փուլն է, որովհետև երեխան առաջին անգամ գալիս է դպրոց, հանդիպում է առաջին ուսուցչին ու ըստ նրա՝ ինչքան ինքը կսիրի ուսուցչին, դպրոցը, սովորելը, դրանից կախված է կսիրի սովորելը, թե՝ ոչ, կցանկանա գալ դպրոց, թե՝ չէ:

Մենք տարրական դպրոցում, առաջին հերթին, ունենք ուսուցիչների խնդիր: խնդիրն այն է, որ մեր ուսուցիչները աշխատում են հին մեթոդներով: Վատ է, որ 6 տարեկան երեխան կգա դպրոց, կնստի ու 45 րոպե իրեն չեն թողնի շարժվի: Ես հիմա ֆանտաստիկայի ժանրից չեմ խոսում: Եթե պատկերացնենք 6 տարեկան երեխային, խաղը ընդհատում են, բերում են դպրոց: Ինքը հա՛մ դպրոցը կատի, հա՛մ ուսուցչին, հա՛մ սովորելը, հա՛մ տառերը:

Շատ կարևոր է տարրական դպրոցում ուսուցումը կառուցել խաղի միջոցով՝ տառերը, թվերը սովորում ենք խաղալով: Եթե աշակերտն ուզում է դասի ժամանակ վեր կենալ ու քայլել, պիտի վեր կենաս ու քայլես:

Պետք է հնարավորինս գունավոր դարձնել սենյակը, միջավայրը, երեխային հնարավորություն տալ սխալվելու: Եթե դու Ա տառը չես կարողանում գրել, ոչինչ, 10 օր հետո կկարողանաս: Կամ, եթե չես կարողանում գրել, արի մտածենք ուրիշ բան՝ սարքենք Ա տառը, նկարենք, գրենք օդում:

Ցուցադրել ավելի
Back to top button