Լուրեր

Տրամվայը` երևանցիների հուշերում

1933թվական, Երևանում սկսեց գործել էլեկտրական ​ տրամվայը : Մի քանի վագոններից բաղկացած այս տրանսպորտը սիրվեց երևանցիների կողմից: Այն հին երևանի անբաժանելի մասերից էր: Հին երևանցիները ուրախությամբ են հիշում տրամվայի մասին:

Իսկ մինչև 1933 թվականը քաղաքում բացվել էր բարերար ու գործարար Վասիլ Միրզոյանի կառուցած ձիառելսային ճանապարհը: Դա քաղաքի բնակիչների համար առաջին տրամվայն էր: Այն ուղևորներին տեղափոխում էր Երևանի կայարանից դեպի Աբովյան փողեց և հետ : Երևանի պատմության թանգարանում պահպանվել են ձիերով լծված տրամվայի առաջին տոմսերը: Բացի այդ թանգարանում ներկայացված է ձիավոր տրամվայի մանրակերտը: Երևանի պատմության թանգարանի էքսկուրսավար Օվսաննան պատմեց տրամվայների մասին:

Ձիառելսային տրամվայները գործեցին մինչև 1918թվականը:ԵՎ ​ միայն 1933 թվականին տրամվայը սկսեց կրկին գործել, բայց այս անգամ առանց ձիերի: Տրամվայն աշխատում էր էլեկտրականությամբ:

Հիմա երևանի փողոցներում տրամվայ չեք հանդիպի :2004թվականին տրամվայի համակարգը երևանում պաշտոնապես փակվեց:

Ցուցադրել ավելի
Back to top button