Մեկնարկ

Ինստիտուցիոնալ փոփոխություններ կրթական համակարգում

Միքայել Հովհաննիսյան(արևելագետ)

Մի շատ կարևոր ու սկզբունքային հանգամանք կա. այս հարցերը՝ կրթության ոլորտին վերաբերող հարցերը, պետք է քննարկվեն և որոշվեն մաքսիմալ լայն
շրջանակների ներգրավմամբ, որովհետև, ինչպես արդեն նշեցի,
կրթությունը վերաբերում է բոլորին, անխտիր՝ հասարակության բոլոր
հատվածներին, ինչը նշանակում է, որ դու բոլորին պետք է բացատրես,
բոլորից պետք է փորձես կարծիք, ակնկալիք, պատկերացում,
ենթադրություն հավաքել: Կարող է դու դրանք չօգտագործես,
հավաքագրման արդյունքում տեսնես, որ մարդկանց մոտ խեղաթյուրված
են պատկերացումները, ուրեմն՝ պետք է այդ խեղաթյուրման վրա
աշխատել: Պետք է կարծիք հավաքել՝ խնդիրները ձևակերպելու,
պատկերացնելու, քարտեզագրելու համար: Եվ ես մեծ հույս ունեմ, որ
այս խոսակցությունը բացվելու է շատ լայն և կոնցեպտուալ խորքային
խոսակցության է վերածվելու: Սա շատ ցավոտ, քննադատվող ռեֆորմի

ոլորտ է, և չի կարելի շարունակաբար խուսափել այդ գետը մտնելուց…

Ցուցադրել ավելի
Back to top button