Հովհաննես Թումանյանի երևանյան տուն-թանգարանում Վերնատան հատվածը Վերակառուցված է ամբողջությամբ նույն ձևով:
Վերնատուն անունը ստացած աշխատասենյակը կազմավորվել է այստեղ թանգարանի հիմնադրումից որոշ ժամանակ անց՝ 1985 թվականին Թումանյանի դստեր՝ Թամար Թումանյանի ջանքերով:
Այսօր այս հատվածն առավել հետաքրքիր է դարձել այցելուների համար, որովհետև Վերնատանը բոլոր այցելուներին դիմավորում է հենց Թումանյանը՝ հոլոգրաֆիկ պատկերի միջոցով: