Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինա Տիկարաձեն քիչ առաջ անցկացրած արտակարգ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Վրաստանում արձանագրվել է Կորոնավիրուսի առաջին դեպքը, գրում է Ալիք մեդիան։
Վարակը հաստատվել է Վրաստանի քաղաքացու մոտ, ով երեկ Ադրբեջանից է մուտք գերծել Վրաստան: Պացիենտն այժմ գտնվում է ինֆեկցիոն հիվանդանոցում:
Առողջապահության նախարարը Վրաստանի բնակչությանը կոչ է անում չմատնվել խուճապի ու վստահեցրել է, որ տարվում են անհրաժեշտ կանխարգելիչ աշխատանքներ: