Լուրեր

Միշտ Թումանյանի հետ. Հայկական թուղթը

Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի ցուցանմուշների մեջ մի շատ դիտարժան ու հետաքրքիր նմուշ կա, որն առաջին հայացքից փոքրիկ գրքույկ է հիշեցնում: Այս գրքույկը վերնագրված է ֆրանսերեն, իսկ թարգմանաբար նշանակում է՝ «հայկական թուղթ»:

Այս հայկական թղթից Թումանյանը կտորներ է այրել հինգշաբթի օրերին, երբ պիտի հավաքվեին իր հյուրերը՝ Վերնատան ներկայացուցիչները: Դա անուշաբույր թուղթ էր, որի այրման ընթացքում Թումանյանի տունը սկսում էր բուրել շատ հաճելի:

Իսկ ինչպե՞ս է այն հայտնվել Թումանյանի տանը:

19-րդ դարի վերջերին հայտնի քիմիկոս Օգյուստ Պոնսոն ճամփորդում է Արևմտյան Հայաստանով և հայրեը իրենց հյուրընկալության համաձայն՝ հաճախ նրան հրավիրում էին իրենց տներ՝ հյուրասիրելու և զրուցելու:

Այդ ընթացքում Պոնսոն հայտնաբերում է, որ գրեթե բոլոր հայկական տներից անուշահոտություն է բուրում և հետաքրքրվելով՝ տեղեկանում է, որ դա խունկի ու ծաղիկների խառնուրդ է, որը հայերն այրում են տանը լավ բույր ունենալու համար:

Սա հիացնում է Պոնսոյին և նա որոշում է նման մի բան էլ իր հայրենակիցների համար ստեղծել: Վերադառնալով Ֆրանսիա՝ իր ընկերոջ հետ ստեղծում է նման մի թուղթ և անունը դնում՝ «հայկական թուղթ»:

Ցուցադրել ավելի
Back to top button