Ոչ պարտադիր խորհուրդներ

6802 վիրավոր, 341 զոհ, 4799 ՃՈ պատահար. ինչպիսի՞ն էր 2019 թվականը

2019 թվականը հայկական երթևեկության մեջ այդքան էլ բարեհաջող չի եղել: Արձանագրված խախտումների և վթարների քանակով, զոհերի և վիրավորների չափով 2019-ը մտահոգիչ էր և գրեթե նման էր 2018-ին: 2019-ին ամբողջ տարվա կտրվածքով հայաստանյան փողոցներում 2 զոհ պակաս ենք ունեցել:

Ընդհանուր առմամբ Հայաստանում 2019-ին մահացության և վիրավորում ստանալու ելքով եղել է 4799 ճանապարհատրանսպորտային պատահար: Սա ամբողջ Հայաստանի տվյաներով: Այս թվի մոտ կեսը բաժին է ընկել մայրաքաղաք Երևանին՝ 2172 վթար: Պետք է նաև նշել, որ գրանցված ամբողջ տրանսպորտային միջոցների 70-80 տոկոսը Երևանում է շահարկվում, այդ իսկ պատճառով ցուցանիշները բարձր են:

Ամբողջ Հայաստանում նախորդ տարի ունեցել ենք 6802 վիրավոր և 341 զոհ: Միայն Երևանի տարածքում՝ զոհերը 86-ն են, իսկ մարմնական վնասվածք են ստացել շուրջ 2800 քաղաքացի: Եթե մոտավոր հաշվարկներ իրականացնենք, ապա զոհերի թիվը մայրաքաղաքում ամբողջի մոտ 1/4 մասն է: Սա դրական ցուցանիշ է: Սակայն, 2017, 2018 թվականների համեմատ Երևան քաղաքում զոհերի թիվը աճել է: Զոհերի թվի մեծ մասը եղել են հետիոտներ, հետո նոր ուղևորներ և վարորդներ:

Վթարների պատճառները հիմնականում գերազանցված արագությունն է և հետիոտնի մեղավորությունը: Նպաստավոր հանգամանքներ են նաև վատ ճանապարհները, անուշադրությունը և այլն:

Ցուցադրել ավելի
Back to top button