Լուրեր
Դասերը կընդհատվեն նաև մշակույթի և սպորտի մանկապատանեկական կենտրոններում

Հակահամաճարակային անվտանգության նկատառումներից ելնելով մարտի 2-ից 8-ը դասերը կընդհատվեն նաև արվեստի, երաժշտական դպրոցներում և մշակույթի և սպորտի մանկապատանեկական կենտրոններում։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը։
Նա նշել է, որ Երևանի քաղաքապետի որոշմամբ, նույն ժամանակահատվածում, կընդհատվի նաև քաղաքի ենթակայության տակ գործող մանկապարտեզների աշխատանքը։
«Դասերը կընդհատվեն նաև արվեստի, երաժշտական դպրոցներում և մշակույթի և սպորտի մանկապատանեկական կենտրոններում»,- գրել է Կարապետյանը։