Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա 4-6 աստիճանով

Հանրապետության տարածքում մարտի 2-ին կենտրոնական և հարավային շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում ձյան, նախալեռնային շրջաններում թաց ձյան, հովտային գոտում՝ անձրևի տեսքով: Մարտի 3-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը մարտի 3-6-ն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:

Երևանում մարտի 2-ին սպասվում է անձրև: Մարտի 3-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում գիշերը կգրանցվի 1-3 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +9-ից +11-ի:

Ցուցադրել ավելի
Back to top button