Լուրեր

Դրսում հիմա լավ եղանակ է, որը նպաստում է վիրուսների ոչնչացմանը. Արսեն Թորոսյան

Սուր շնչառական վարակները գրոհում են մարդկանց ձմեռային շրջանում, իսկ դրսում հիմա լավ եղանակ է, որը նպաստում է վիրուսների ոչնչացմանը: Ֆեյսբուքյան ուղիղ եթերում այս մասին ասել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ ներկայացնելով կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը Հայաստանում:

«Առայժմ ՀՀ-ի միակ վիրուսակիր պացիենտն իրեն լավ է զգում, անգամ ջերմություն չունի, եւ իրենք հուսով են, որ այդպես էլ կշարունակվի: «Գոլդեն Փելիս» հյուրանոցում մեկուսացված քաղաքացիների վիճակը նույնպես լավ է, նրանք էլ որեւէ առողջական գանգատներ չունեն»,- նշել է նախարարը:

Նախարարը նաև ասել է, որ վաղվանից ուժի մեջ կմտնի որոշումը, որի համաձայն Իրանի հետ սահմանի փակման անհրաժեշտության մասին սահմանափակումները կերկարացվեն եւս 2 շաբաթով: Իրանի հետ սահմանը, որոշակի վերապահումներով, փակ կմնա մինչեւ մարտի 24-ը:

Ցուցադրել ավելի
Back to top button