Տնային աշխատանքի լինելիության մասին տարակարծությունները շատ են:
Տնային աշխատանքները խնդիր են դարձել և՛ ծնողների, և՛ ուսուցիչների, և՛ դպրոցի համար: Տարիներ շարունակ խնդիրը փորձում են տարատեսակ ճանապարհներով լուծել, հիմնավորել դրա անհրաժեշտությունը: Սրան հակառակ ծնողներն են հակափաստարկներ ներկայացնում: Արդյունքում ստացվում է մի խառնաշփոթ իրավիճակ, որին վերջնական լուծում չի տրվում:
Եթե ուսումնասիրենք միջազգային կրթական փորձը, կտեսնենք, որ եվրոպական շատ երկրներում հրաժարվել են տնային աշխատանքներից՝ պատճառաբանելով, որ երեխաները ն դպրոցում արդեն սովորում են և նրանց, դպրոցից դուրս, պետք է այլ՝ արտաուսումնական պարապունքներ, խմբակներ և այլն:
Ինչ վերաբերում է հայկական իրականությանը ունենք այն, ինչ ունենք՝ տնային աշխատանքները գլխացավանք են դարձել ծնողների համար: