9-11

Ինչո՞ւ է երևանյան երթևեկությունը վատ վիճակում

Երևանում է կուտակված Հայաստանում գրանցված բոլոր մեքենաների 70-80 տոկոսը և սա լուրջ, բացասական ազդեցություն է ունենում մայրաքաղաքի երթևեկության վրա: Ի՞նչ խնդիրներ ունի երևանյան երթևեկությունը:

Սերգեյ Ղահրամանյանը նշում է, որ Ալեքսանդր Թամանյանի նախագծած Երևանը նախատեսված է առավելագույնս 600 հազար բնակչի համար: Այս թվաքանակով բնակչությունը ենթադրում էր, որ մեքենաների քանակը շատ չէր լինելու: Երևանը վերակառուցվել ու զարգացել է 60-70-ականներին, այդ տարիներին քաղաքաշինությունը ևս ընթացել է փոքրաքանակ բնակչության ու երթևեկության համար:

Հետագայում վիճակը փոխվեց, երբ Երևանի բնակչությունը հասավ մոտ 1 միլիոնի: 2019-ի նոյեմբեր ամսի տվյալներով Երևանում հաշվառված է 289 հազար մեքենա, այդ թվում՝ սեփական օգտագործման մեքենաներ, ավտոբուսներ, երթուղայիններ:

Երթևեկության խաթարման հարցում, ըստ Սերգեյ Ղահրամանյանի, մեծ հաշվով մեղավոր է տրանսպորտային վատ համակարգը, կայանատեղիների բացակայությունը և այլն:

Ցուցադրել ավելի
Back to top button