Լուրեր
Forbes․ Գյումրին՝ 17 ամենագեղեցիկ վայրերի ցանկում

Զբոսաշրջության ոլորտի փորձագետների կարծիքների հիման վրա Forbes-ը կազմել է ամենագեղեցիկ 17 քաղաքների ցանկը, ուր կարելի է մեկնել գարնանը։
Ի թիվս այլ քաղաքների, ցանկում ընդգրկվել է նաեւ Գյումրին՝ Հայաստանի երկրորդ ամենախոշոր քաղաքը։
«Գերմանիայից և Հունաստանից դեպի Գյումրի բյուջետային ավիաուղիների նոր չվերթերի մեկնարկով Հայաստանի երկրորդ քաղաքը, վերջապես, հայտնվել է ուշադրության կենտրոնում և այլևս չի ասոցացվում միայն 1988-ի Սպիտակի երկրաշարժի հետ, — ասվում է հոդվածում:
Գյումրին հայտնի է իր կոլորիտով ու մշակութային հաստատություններով, համեղ ուտեստներով, նաեւ ամենահումորով գյումրեցիներով։
Forbes-ի ցանկում ընդգրկվել են այնպիսի վայրեր, ինչպիսիք են Լոնդոնը, Վանկուվերը, Թբիլիսին, Մարոկկոն և Իսլանդիան։