Եթե նայենք մարդու ամբողջ կյանքին, կտեսնենք, որ մեր կյանքը կազմված է խրախուսանքներից ու պատիժներից, սկսած մանկությունից: Սխալ արարքի համար մեր ծնողները մեզ պատժում էին, լավ արարքների համար խրախուսում էին: Եթե այս հավասարակշռությունը խախտվում է հօգուտ ինչ-որ մեկի, այստեղ առաջանում է մեծ հակասություն և այստեղ խնդիրներ են լինում: Որո՞նք են այն պատճառները, որոնց հետևանքով երեխայի մեջ առաջանում են չարություններ անելու մղումներ, որպեսզի վերացնենք ոչ միայն հետևանքը, այլ նաև՝ պատճառները:
Առաջին հերթին դա կապ ունի երեխայի հուզական ինտելեկտի հետ, որովհետև, եթե ծնողը չի մտածել երեխայի հուզական ինտելեկտը զարգացնելու ուղղությամբ, այս ամենը չի շարունակվում դպրոցում և արդյունքում ունենում ենք երեխա, որը սովորում է պատժվելուն: Սա կարող է բացասական հետևանքների հասցնել:
Ի՞նչ է լինում՝ մշակվում են պատժելու տարատեսակ ձևեր, որոնք այդքան էլ համապատասխան չեն լինում արարքին: