Զարթուցիչ

Կուբիզմ և սյուրռեալիզմ. նոր կրթական ծրագիր Ազգային պատկերասրահում

Այսօր ուղևորվում ենք Կոմիտասի անվան թանգարան- ինստիտուտ՝ PR պատասխանատու Սևակ Հակոբյանը հետաքրքիր բաների մասին է պատմում: Իսկ հետո առաջարկում ենք լսել Ազգային պատկերասրահի նոր ծրագրի մասին:

Հայաստանի Ազգային պատկերասրահում  բացված «Դալի-Պիկասո» խորագրով ցուցահանդեսի մասին լսել եք, գուցե նաև՝ արդեն այցելել կամ նախատեսել առաջիկայում գնալ դիտելու այն։ Բաց թողնել  երկու մեծերի ստեղծագործությունները տեսնելու այս հնարավորությունը, իհարկե, չի կարելի։

Այս ցուցադրությունը հետաքրքիր մի կրթական ծրագրի հիմք է դարձել, որն արդեն երկու օր է, ինչ ընթանում է պատկերասրահում։ Այսօր Ռադիո Արևիկի ստուդիայում  ծրագիրը կներկայացնի  պատկերասրահի գիտակրթական բաժնի վարիչ Անի Նազարյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button