Լուրեր

Կորոնավիրուսով վարակված անձը Թումոյի աշխատակից չէ

Կորոնավիրուսով վարակված անձը ոչ թե Թումոյի աշխատակից է, այլ Թումո Երևան շենքի 6-րդ հարկում շինարարական աշխատանքներին մասնակցող անձ է, հայտնում են Թումոյից եւ բերում փաստարկներ.

  • Այդ անձը Թումոյի աշխատակից չէ: Նա պայմանագրով աշխատում է մեր վարձակալներից մեկի հետ
  • Այդ անձը չի ունեցել մուտք դեպի Թումո Երևանի կրթական տարածք ու չի ունեցել շփում որևէ ուսանողի, աշխատակցի կամ վարձակալով ընկերությունների աշխատակիցների հետ:

Ըստ Թումոյի տարածած հաղորդագրության` այս պահին 6-րդ հարկում շինարարական աշխատանքները դադարեցվել են:

Ավելի վաղ հաղորդվել էր Հայաստանի ու Արցախի Հանրապետության բոլոր կենտրոններում դասերը ժամանակավորապես` մինչև ապրիլի 12-ը, դադարեցնելու մասին։

Ցուցադրել ավելի
Back to top button