Լուրեր

Հունաստանում վառվեց օլիմպիական կրակը

Հին Հունաստանի Պելոպոննես թերակղզում վառվեց օլիմպիական կրակը, որը էստաֆետով հասնելու է մինչև Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիո, որտեղ այս տարի անցկացվելու են Օլիմպիական XXXII խաղերը:

Երկար տարիների ընթացքում սա առաջին դեպքն էր, որ կրակի վառման արարողությունն անցկացվել է առանց հանդիսատեսի: Մարդկանց մուտքն այստեղ արգելվել էր կորոնավիրուսի համաճարակի պատճառով:

Կրակը վառվել է Հին հունական աստվածուհի Հերայի տաճարի դիմաց:

Ցուցադրել ավելի
Back to top button