Մինչև մարտի 23-ը Հայաստանի կրթական հաստատությունների աշխատանքը կդադարեցվի, դասեր չեն լինի։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նաև նշել է, որ մարտի 18-19-ին նորից կանդրադառնան թեմային, ու եթե կարիք լինի՝ ժամկետը կհետաձգեն։
Այսօր կառավարությունում տեղի է ունեցել Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող հանձնաժողովի նիստ։ Վարչապետը մարտի 12-ին դադարեցրել էր արձակուրդն ու վերադարձել աշխատանքի։