Լուրեր

ՀՀ Կառավարությունն այսօր 15:00-ին կքննարկի արտակարգ դրություն հայտարարելու հարցը

Ժամը 15.00-ին տեղի կունենա կառավարության արտահերթ նիստ, որտեղ կքննարկվի կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով Հանրապետությունում արտակարգ դրություն մտցնելու հարցը։ Այս մասին ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ասեմ նաև, որ եթե կառավարությունն ընդունի որոշում արտակարգ դրություն հայտարարելու մասին, իսկ այսօր տեղի ունեցած քննարկման տրամաբանությունը կարծես թե այդպիսին է, որ մենք այդ որոշումը պետք է կայացնենք, կառավարության նիստում շատ մանրամասն խոսակցություն տեղի կունենա, շատ մանրամասներ կհնչեն, որից հետո իրավունի ուժով կհայտարարվի ԱԺ նիստ: Այնտեղ նաև պատգամավորների հարցերին կպատասխանենք, հնարավորություն կունենանք նաև արձագանքել հնարավոր քննադատություններին»,- նշել է վարչապետը:

Ցուցադրել ավելի
Back to top button