Երևանի քաղաքապետարանը հաջորդ շաբաթ մրցույթ կհայտարարի 100 նոր ավտոբուսի գնման վերաբերյալ։ Այս մասին Երևանի ավագանու հերթական նիստի ժամանակ հայտնել է Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը: Փոխքաղաքապետը նշել է, որ մրցույթն ավելի վաղ չի հայտարարվել տեխնիկական պատճառներով.
«Տեխնիկական պատճառներով մենք հնարավորություն չէինք ունեցել փորձագետներին հյուրընկալել Երևանում։ Մարտի 18-ին արդեն քննարկում ենք ունեցել մեր գործընկերների՝ մասնագետների հետ, ովքեր նայում են տեխնիկական բնութագիրը, և ըստ դրա հաջորդ շաբաթվա վերջին կհայտարարվի մրցույթ»։