Հայաստանում առկա սոցիալական պրոբլեմը որակավորման, պրոֆեսիոնալիզմի, հմտությունների ու գիտելիքի պրոբլեմ է եւ այդ պրոբլեմը հնարավոր է լուծել միայն կրթության միջոցով: Այս մասին գրում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ֆեյսբուքյան իր էջում: Նա հորդորում է երեխաներին ու նրանց ծնողներին ուշադիր հետևել դասերին, ոչ մի դաս բաց չթողնել:
«Սիրելի երեխաներ, սիրելի ծնողներ. ես համոզված եմ՝ Հայաստանում առկա սոցիալական պրոբլեմը որակավորման, պրոֆեսիոնալիզմի, հմտությունների ու գիտելիքի պրոբլեմ է եւ այդ պրոբլեմը հնարավոր է լուծել միայն կրթության միջոցով:
Եթե ոչ այսօրվա, գոնե վաղվա սոցիալական պրոբլեմը պարտավոր ենք լուծել այսօր՝ այդ թվում կրթության միջոցով: Բաց մի թողեք եւ ոչ մի դաս: Այսօրվա կրթությամբ կանխում ենք վաղվա աղքատությունը»,- գրել է վարչապետը: