ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է կորոնավիրուսից բուժված պացիենտների թվի ավելացման մասին․ «Երեկ օրվա ընթացքում ունեցել ենք 10 առողջացած` կրկանի բացասական թեստով, ովքեր դուրս են գրվել բժշկական կենտրոններից:
Առողջացածների ընդհանուր թիվը դարձավ 43»: