Լուրեր

Հայ լինելը հեռանկարային է. 5 փաստ, որոնք հպարտանալու առիթ կտան

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատանի գրասենյակը սփյուռքի մեր երիտասարդներին ներկայացնում է Հայաստանի մասին պատմող 5 փաստ, որոնք, վստահաբար, նրանց հպարտանալու առիթ կտան:

Միջազգային հեղինակավոր կազմակերպությունները մեր հայրենիքը նկարագրել են այսպես.

2019 թվականին Հայաստանն ընդգրկվել է աշխարհի ամենաապահով երկրների ցանկում և կիսել 6-7-րդ տեղերը Շվեյցարիայի հետ:

Անցյալ տարի մենք ունեցել ենք ամենաբարձր տնտեսական աճը եվրոպական ու ԵԱՏՄ տարածաշրջանում՝ գրանցելով 7.6 տոկոս աճ:

Մի շարք հեղինակավոր ամսագրեր, այդ թվում նաև Forbes-ը, Հայաստանը ներառել են 2020 թվականի լավագույն զբոսաշրջային ուղղությունների ցանկում:

Ըստ «Freedom House» միջազգային իրավապաշտպան կազմակերպության՝ ամբողջ աշխարհում Հայաստանը համացանցի ազատության ցուցանիշով առաջատարներից է՝ Ֆրանսիայի հետ կիսելով 8-րդ հորիզոնականը:

Իսկ ահա երջանկության ինդեքսով մենք 7-րդն ենք:

https://www.facebook.com/DiasporaHighCommissionerOfficeArmenia/posts/1142885652730432
Ցուցադրել ավելի
Back to top button