Ինչպե՞ս այգիները պաշտպանել ցրտահարությունից
Ցրտահարությանը առաջացմանը հիմնականում նպաստում են անտիցիկլոնները, որոնք առաջացնում են ջերմաստիճանի կտրուկ անկում։ Դա հանգեցնում է բույսերի հյուսվածքների մասնակի կամ ամբողջական ոչնչացման։
Վնասի չափը կախված է ցրտահարության տեսակից, տվյալ տարածքի ռելիեֆից և միկրոկլիմայից, ինչպես նաև սառեցման պահին մշակաբույսի և նրա մշակաձևերի զգայունության աստիճանից։
Գարնանային ցրտահարության ժամանակ ծաղկակոկոնները, ծաղիկներն ու նոր գոյացած պտղիկները վնասվում են նույնիսկ -1- 2°-ի, իսկ ամբողջովին սառում են -3-4°C ցրտերի մի քանի ժամ տևողության դեպքում:
Ցրտահարության դեպքում այգիները պետք է տաքացնել վառարաններով, ֆոսֆորական մոմերով և ջեռուցիչներով։ Օգնում է նաև առատ ոռոգումը և այգու ծխապատումը։
Ցրտահարված պտղատու բույսերին անհրաժեշտ են խնամքի հատուկ պայմաններ։ Ցրտահարված ծառերը պետք է էտել հաշվի առնելով ցրտահարության աստիճանը, ծառի տարիքը, նրա աճի ու պտղաբերման առանձնահատկությունները։
Գարնանը պետք է էտել միայն անդառնալի վնասված շիվերն ու ճյուղերը, իսկ ամառվա ընթացքում’ վերջնական չորացածները: