Մեդիայի դերն անփոխարինելի է արտակարգ իրավիճակների կառավարման տեսանկյունից։ Հասարակությունում առկա անհանգստությունները և վախերը մեդիան կարող է սփոփել հավաստի, ամբողջական և բազմակողմանի տեղեկատվության հաղորդմամբ։ Այդուհանդերձ որոշ լրատվամիջոցներ արտակարգ իրավիճակներում ահագնացնում են լսարանի խուճապային տրամադրությունը։
Էնցիկլոմեդիայի այս թողարկումը ճգնաժամային իրավիճակներում մեդիայի աշխատանքի և դերի մասին է։ Էպիզոդում զրուցել ենք Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական տնօրեն Արմեն Սարգսյանի և Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունու հետ։