1980 թվականի ա պրիլի 14-ին է մահացել աշխարհի ամենահայտնի մանկագիրներից մեկը՝ Ջանի Ռոդարին:
Այս օրերին, երբ բոլորս փակված ենք մեր տներում՝
մեր ընտանիքների հետ, վերհիշենք լավ ընտանիքի բանաձևը՝ ըստ Ջանի Ռոդարիի…
Ո՞վ է հրամայում
Մի օր հարցրի մի աղջկա.
— Ձեր տանն ո՞վ է հրամայում:
Նա նայեց ինձ, ոչինչ չասաց:
— Դե ինչ, ո՞վ է հրամայում՝ հայրի՞կը, թե՞ մայրիկը:
Նա նայեց ինձ, ոչինչ չասաց:
— Ի՞նչ ես լռում: Մեկը հրամայում է, չէ՞:
Նա էլի զարմացած նայում է ինձ ու ոչինչ չի ասում:
— Չգիտես՝ ի՞նչ է նշանակում հրամայել:
Իհարկե գիտի:
— Չես հասկանո՞ւմ:
Ինձ է նայում ու ոչինչ չի ասում: Հը՛, բարկանա՞մ նրա
վրա: Կարող է՝ խուլ է խեղճը: Իսկ նա հանկարծ փախչում
է ինձնից… Հետո կանգնում է, լեզու է հանում և
ծիծաղելով կանչում.
— Ոչ ոք չի հրամայում, որովհետև մենք բոլորս սիրում
ենք իրար: