Լուրեր

Ապրիլի 15-ը մշակույթի միջազգային օրն է

Ապրիլի 15-ը մշակույթի միջազգային օրն է:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆեյսբուքյան էջում հրապարակված գրառումը հիշեցնում է, որ Մշակույթի միջազգային օրը սահմանվել է ի պատիվ 1935 թվականի ապրիլի 15-ին ընդունված Պատմական հուշարձանների ու գեղարվեստական և գիտական հաստատությունների պահպանման մասին դաշնագրի.

«Այն միջազգային իրավական պրակտիկայում հայտնի է որպես Ռերիխի դաշնագիր` ի պատիվ ռուս հայտնի նկարիչ և մշակութային գործիչ Նիկոյալ Ռերիխի: Նա մշակույթը համարում էր մարդկային հասարակության կատարելագործման գլխավոր շարժիչ ուժը:

«Մշակույթ» բառը, սանսկրիտից բառացիորեն թարգմանած, նշանակում է լույսի երկրպագություն, որի նպատակն է տեսնել գեղեցիկն ու հասնել ինքնակատարելագործման:

Հայկական մշակույթը հայ ժողովրդի ստեղծած նյութական և հոգևոր արժեքների ամբողջությունն է:

Մշակույթի ճյուղերն են լեզուն, գրականությունը, ճարտարապետությունը, քանդակագործությունը, նկարչությունը, երաժշտարվեստն ու պարարվեստը, թատրոնն ու կինոն և այլն»։

https://www.facebook.com/MoESCS.Armenia/posts/2854767244750551
Ցուցադրել ավելի
Back to top button