Լուրեր

Լոռու մարզում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվածության ևս 1 դեպք

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ֆեյսբուքան իր էջում հայտնել է Լոռու մարզում արձանագրված կորոնավիրուսով վարակվածության ևս մեկ դեպքի մասին:

«Այսօրվա դրությամբ Լոռիում վարակվածության դեպքերի թիվը դարձավ 9: Նրանից 1-ն ապաքինվել և դուրս է գրվել: Բոլոր կոնտակտավորները հայտնաբերված և մեկուսացված են:

Եվս մեկ անգամ հորդորում եմ. մնացեք տանը, տնից դուրս եկեք միայն խիստ անհրաժեշտության դեպքում, պահպանեք պարետի ցուցումներն ու հիգիենայի կանոնները, օգնեք միասին’ հնարավորինս շուտ հաղթահարել այս համաճարակն ու ժամ առաջ վերադառնալ բնականոն կյանքի»,- գրել է մարզպետը:

Ցուցադրել ավելի
Back to top button