Արևիկ բարևիկ

Երևանի թանգարանները․ Ժամանակակից արվեստի թանգարան

Շարունակում ենք ձեզ ներկայացնել Երևանի թանգարանները։ Այսօր այցելելու ենք Ժամանակակից արվեստի թանգարան։

Այս թանգարանում հիմնականում ներկայացված են ժամանակակից նկարիչներ Մինաս Ավետիսյանի, Վրույր Գալստյանի, Հակոբ Հակոբյանի, Էմիլ Գազազի և այլոց ստեղծագործությունները։

Թանգարանի առաջին ցուցանմուշները հայ արվեստագետների նվիրատվություններն էին և 1960-ական թվականների Հայաստանի և Սփյուռքի նկարիչների գործերը։ Հետագայում ցուցանմուշների քանակը ավելացել է Հայաստանի հանրապետության մշակույթի նախարարության գեղարվեստական ֆոնդի և ձեռքբերումների շնորհիվ։

Թանգարանի հավաքածուն համալրվել է միջին և երիտասարդ սերնդի նկարիչների ստեղծագործություններով։ Օրինակ՝ 2010 թվականին բարերար Գրիգոր Մուրադյանը թանգարանին նվիրել է ամերիկաբնակ ճանաչված նկարիչ և քանդակագործ Էմիլ Գազազի աշխատանքներից։ Թանգարանը մայրաքաղաքի տարբեր սրահներում պարբերաբար ցուցադրություններ է իրականացնում։

Ցուցադրել ավելի
Back to top button