Լուրեր
Կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 1159-ի. ապանքինվածների թիվը 358 է

Հայաստանում ապրիլի 16-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 1159 է, այս մասին տեղեկանցում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Կորոնավիրուսից բուժվածների թիվը 358 է, փաստացի բուժվողներինը՝ 783, ընդհանուր թեստերը՝ 9632, մահվան ելքերը՝ 18:
