Լուրեր

Հեղափոխական մոտեցում՝ կանաչապատման ոլորտում. Երևանում կտնկվեն դեկորատիվ ծաղկող ծառատեսակներ

Վարդագուն սակուրաներ և այլ դեկորատիվ ծառեր կզարդարեն վարդագույն Երևանը: «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը այսօրվանից մայրաքաղաքում կտնկի լավագույն դեկորատիվ ծաղկող ծառատեսակները:

«Ընտրված լավագույն տեսակները ներմուծվել են Նիդեռլանդներից և համապատասխանում են Երևանի կլիմայական պայմաններին: Սակուրայի հրաշք տեսքը հնարավոր կլինի վայելել ծաղկման շրջանում: Ծառերը (Սակուրա Ռոյալ Բուրգունդի, Սակուրա թափվող Սերուլատա, Սզնի սուկուլենտ «Ջուբիլե», Սոսի գնդաձև, Դրախտածառ Կարմիր տերևներով, Բոխի բրգաձև Լուկաս, Թխկի Կարմիր, Սզնի Միջին «Պաուլուս Սքարլեթ», Կատալպա գնդաձև, Բուդլեյա Դավիդի, Եղրևանի հնդկական, Դեյցիա շքեղ) կտնկվեն՝ հաշվի առնելով դրանց գունային համադրությունը»,-գրում է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի ֆեյսբուքյան էջը:

Ցուցադրել ավելի
Back to top button