Լուրեր

Դոնի Ռոստվից Հայաստան է վերադարձել ՀՀ 100 քաղաքացի

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հայտնել է, որ Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսության և «Ազիմուտ» ավիաընկերության միջև ձեռքբերված պայմանավորվածության համաձայն՝ ս/թ․ ապրիլի 20-ին տեղի է ունեցել Դոնի Ռոստովից դեպի Երևան չարտերային թռիչքը։

«Նշյալ չվերթով Հայաստան է վերադարձել ՌԴ-ի հարավում գտնվող ևս 100 ՀՀ քաղաքացի։

Դոնի Ռոստովի հայկական համայնքի, համայնքի վարչության նախագահ Հարություն Սուրմալյանի և գլխավոր հյուպատոսության ջանքերով ապահովվել է նշված չվերթով քաղաքացիների անվճար վերադարձը հայրենիք։

Հայաստան վերադարձի առաջնահերթություն է տրվել նախապես ցուցակագրված՝
• Ռուսաստանի հարավում, մասնավորապես՝ Ռոստովի մարզում գտնվող այն ՀՀ քաղաքացիներին, ովքեր բախվել էին կացության հետ կապված խնդիրներին;
• վերջին շրջանում Գլխավոր հյուպատոսության կողմից տրամադրված կացարանում գտնվող քաղաքացիներին;
• մանկահասակ երեխաներ ունեցող ՀՀ քաղաքացիներին, մեծահասակներին, հետվիրահատական վերականգնման անհրաժեշտություն ունեցող և բուժման ցուցումով Հայաստան վերադարձողներին, ծայրաստիճան բարդ կացության մեջ հայտված քաղաքացիներին։

Վերոնշյալ թռիչքով Հայաստան վերադարձած քաղաքացիները ենթարկվելու են 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի»,- ասված է դեսպանության հաղորդագրության մեջ:

https://www.facebook.com/armembrus/posts/1096573870727749
Ցուցադրել ավելի
Back to top button