Տեսանյութեր

Խոստումը․ ֆիլմ նվիրված Հայոց ցեղասպանությանը (տեսանյութ)

1914 թվականն է, Առաջին համաշխարհային պատերազմն ընթանում է ամբողջ ուժգնությամբ։ Օսմանյան կայսրությունը պառակտման եզրին է կանգնած՝ Կոսնտանդնուպոլսում քաոս է։ Ուսանող-բժիշկ Միքայել Պողոսյանը այստեղ է և այստեղից նա պատրաստվում էր հասնել Թուրքիայի հարավում գտնվող հայրենի գյուղ, որտեղ պետք է ժամանակակից բժշկություն զարգացնի։ Այս գյուղում մուսուլման թուրքերն ու քրիստոնյա հայերն ապրում էին կողք-կողքի՝ համերաշխության մեջ։

Ֆոտոլրագրող Քրիս Մայերսին Կոստանդնուպոլիս է բերել ոչ այնքան աշխատանքը, որքան հայ նկարչուհի Անիի ստեղծագործությունների նկատմամբ սերը։ Միքայելը նույնպես հրապուրված է Անիով։ Բայց, Անիի սրտի համար պայքարը խաղաղվում է, երբ Օսմանյան կայսրությունը սկսում է դաժանորեն հետապնդել երկրի տարածքում ապրող ազգային փոքրամասնություններին։ Խոստումներ են տրվում ու խախտվում։ Բայց մի խոստումը խախտել չի կարելի ՝ փրկվել ու ամբողջ աշխարհին պատմել իրական պատմությունը։

Ցուցադրել ավելի
Back to top button