Ովքեր են Ծիծեռնակաբերդի լուսային ձևավորման նախագծի հեղինակները

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը լուսադեմին իր Ֆեյսբուքի էջում հատուկ շնորհակալություն է հայտնել մշակույթի գործիչներին, արվեստագետներին, երգիչներին, երաժիշտներին:
« Դուք նոր խոսք եք ասում մշակույթի զարգացման գործում: Հատուկ շնորհակալություն նաև Առաջին ալիք-ին, կազմակերպչական մեծ թիմին այս ծրագիրն իրականություն դարձնելու համար: Ապրե՛ք: Հարգենք հիշատակը` հարգելով կյանքը»,- գրել է նախարարը:
Լուսային ձևավորման հեղինակները C-squared ընկերությունն է։
«Մտահղացումը վերջապես իրականացվեց, խառնվել էին բոլոր զգացողությունները. պատասխանատվություն աշխարհի բոլոր հայերի նկատմամբ, ապրիլքսանչորսյան տխրություն ու միջավայրի խորհրդավորություն»,- գրված է C-squared-ի ֆեյսբուքի էջում:
C-squared-ի հիմնադիր Կառլեն Մադոյանը ֆեյսբուքյան էջում գրել է․
«Մեծ հպարտությամբ ու խոնարհումով կյանքի կոչեցինք մեր գաղափարը` աշխատելով Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված նախագծի վրա: Երախտագիտությունս եմ հայտնում մեր թիմին և այն բոլոր մարդկանց, ովքեր ներգրավված էին այս նախագծում:
Հատուկ շնորհակալություն Karen Var-ին հիանալի գաղափարի համար»։