Լուրեր

«Յութուբի» դասընթացները կուղեկցվեն ժեստերի լեզվով թարգմանությամբ

Լավ փոփոխություն ունենք․ «Յութուբի» դասընթացներն այսօրվանից կուղեկցվեն ժեստերի լեզվով թարգմանությամբ։ Ներառականությունը մեր կարևոր ուղենիշերից է։ Այս մասին գրել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը և կից ներկայացրել այսօրվա դասացուցակը։

Տեսադասերը հեռարձակվում են Առաջին ալիքով և նաև զետեղված են https://www.youtube.com/user/armeduchannel/playlists էջում:

«Հասարակագիտություն (10-րդ դասարան)
Թեմա՝ Մոդայի գեղագիտական տարրը, ազգային հագուստ

Մասնագիտական կողմնորոշում (9-րդ դասարան)
Թեմա՝ Կարիերայի պլանավորումը

Կենսաբանություն (11-րդ դասարան)
Թեմա՝ Գոյության կռիվ

‍Ֆիզկուլտուրա

11։15-ից կսկսվի «Բաց դասը»՝

Մաթեմատիկա. Մաթեմատիկական խնդիրների լուծում ապրանքների գների վերաբերյալ
Ֆիզիկա. Լրիվ մեխանիկական էներգիա

08։00-ից https://www.youtube.com/user/armeduchannel/playlists էջում հասանելի կլինեն հետևյալ տեսադասերը՝

Մայրենի (3-րդ դասարան)
Թեմա՝ Հայաստան: Վարդավառ

Մաթեմատիկա (3-րդ դասարան)
Թեմա՝ Զույգ և կենտ թվեր: Բազմանիշ թվի և երկնիշ թվի արտադրյալի գտնելը

Մայրենի (4-րդ դասարան)
Թեմա՝ Հրաժեշտ դպրոցին

Կենսաբանություն (7-րդ դասարան)
Թեմա՝ Կաթնասունների դաս

Բնագիտություն (6-րդ դասարան)
Թեմա՝ Բույսերի և կենդանիների բազմացումը

Մայրենի (6-րդ դասարան)
Թեմա՝ Անդրեյ Բիտով, «Մատենադարան»: Բառարան

Մայրենի (6-րդ դասարան)
Թեմա՝ Աղասի Այվազյան «Պոեմ վասն շենքի և շինության»: Հապավումներ

Մայրենի (6-րդ դասարան)
Թեմա՝ «Ուր որ նայում եմ»: Համո Սահյան, «Ժայռից մասուր է կաթում»: Մակդիր

Մայրենի (6-րդ դասարան)
Թեմա՝ Վահագն Դավթյան, «Զվարթնոցի արծիվը»: Անահիտ Պարսամյան «Լռություն է»

Մաթեմատիկա (5-րդ դասարան)
Թեմա՝ Համատեղ աշխատանքի խնդիրներ

Մաթեմատիկա (5-րդ դասարան)
Թեմա՝ Խառը թվի հասկացությունը: Խառը թվերի գումարումը և հանումը

Մաթեմատիկա (5-րդ դասարան)
Թեմա՝ Խառը թվերի բազմապատկումը և բաժանումը

Մաթեմատիկա (5-րդ դասարան)
Թեմա՝ Կոտորակների պատկերումը կոորդինատային ճառագայթի վրա

Մաթեմատիկա (6-րդ դասարան)
Թեմա՝ Տասնորդական կոտորակների կլորացումը

Մայրենի (5-րդ դասարան)
Թեմա՝ Ռ.Քիփլինգ, «Թե ինչպես գրվեց առաջին նամակը»։ Կոչական

Մայրենի (5-րդ դասարան)
Թեմա՝ Նամակի կառուցվածքը,տեսակները։ Նշանավոր մարդկանց նամակները»։

Ցուցադրել ավելի
Back to top button