Լուրեր

50 սմարթֆոն՝ Արագածոտնի մարզի դպրոցներին

Արագածոտնի մարզի հանրակրթական դպրոցների ևս 146 աշակերտ հնարավորություն կունենա լիարժեք մասնակցել հեռավար ուսուցմանը:

COVID-19-ի դեմ համակարգված պայքարի և հեռավար կրթությունը նաև սոցիալապես խոցելի խմբերում ընդգրկված ընտանիքների դպրոցահասակ աշակերտներին հասանելի դարձնելու ծրագրի շրջանակներում «Վիվա-ՄՏՍ» ընկերության կողմից նվիրաբերված 50 Xiaomi Redmi սմարթֆոններն Արագածոտնի մարզպետարանը հատկացրել է մարզի դպրոցներին:

Սմարթֆոնների բաշխումն իրականացվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության սահմանած սկզբունքով: Դրանք տրամադրվել են ընտանիքում երկու և ավելի դպրոցահասակ և որևէ սարք չունեցող, սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին, ծնողազուրկ կամ միակողմանի ծնողազուրկ երեխաներին:

https://www.facebook.com/aragatsotnimarzpetaran/posts/708343033240410
Ցուցադրել ավելի
Back to top button