Լուրեր
Կորոնավիրուսային հիվանդության Հայաստանի աճի տեմպը՝ ըստ առողջապահության նախարարի

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացրել է, որ վերջին օրերին հիվանդության աճի տեմպը գրեթե նույնն է` 3-5%-ի սահմաններում:
«Աճի կորի հարթեցումը մեզ որոշակիորեն հաջողվել է: Որոշակիորեն հաջողվել է ժամանակ շահել և վերադասավորվել` հիվանդության դեմ պայքարի ավելի կազմակերպված համակարգ ունենալու համար»,- գրել է նախարարը:
Ըստ Թորոսյանի՝ այդ ջանքերը դեռ պետք է շարունակվեն: Եվ դրանք պետք է լինեն կոլեկտիվ` բոլորիս կողմից:
«Մենք պետք է շարունակենք պահպանել հեռավորությունը միմյանց միջև, ձեռքերը հաճախ ախտահանենք, փակենք մեր բերանը դիմակով, երբ հնարավոր է։ Սահմանափակումների թուլացմանը զուգընթաց, մենք առավել մեծ անձնական պատասխանատվություն պետք է դրսևորենք վարակի տարածումը կանխարգելելու համար»,- գրել է նախարարը: