Սպորտային օբյեկտները վերաբացվում են բացառապես պրոֆեսիոնալ սպորտի համար․ Արսեն Ջուլֆալակյան

Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ, ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանն իր ֆեյբուքյան էջում գրառում է կատարել սպորտի մասով մայիսի 4-ից ուժի մեջ մտնող սահմանափակումների մեղմացման վերաբերյալ։
«Քանի որ սպորտի մասով մայիսի 4-ից ուժի մեջ մտնող սահմանափակումների նվազեցման որոշումը այնքան էլ պարզ չէր մարզաշխարհի համար, խնդրել եմ պարետին լրացուցիչ պարզաբանում տրամադրել»,- գրել է Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում՝ ներկայացնելով, թե ինչ սահմանափակումներ են նախատեսված սպորտային գործունեության մասով։
ՍՊՈՐՏԻ ՄԱՍՈՎ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
Թույլատրվում է՝
Սպորտի բնագավառում գործունեություն
Սպորտային օբյեկտների գործունեություն՝ բացառապես պրոֆեսիոնալ մարզիկների մարզումների և սպորտային միջոցառումների անցկացման համար
Սպորտային ակումբների գործունեություն՝ բացառապես պրոֆեսիոնալ ակումբների մասով
Սպորտի բնագավառում գործունեությունը ներառում է՝
Սպորտային օբյեկտների գործունեություն
Թույլատրվել է միայն պրոֆեսիոնալ մասով.
Սպորտային միջոցառումների անցկացման համար բաց և փակ կառույցների գործունեություն՝ ֆուտբոլի, հոկկեյի, կրիկետի, ռեգբիի, թեթև ատլետիկայի, գոլֆի մարզադաշտերի, ավտոմեքենաների, լողավազանների և լողավազաններով մարզադաշտերի, տափօղակով հոկկեյի, չմշկավազքի և ձմեռային այլ սպորտաձևերի սահադաշտերի և մարզադաշտերի, բռնցքամարտի դահլիճների, մարզահրապարակների և այլն։
Պրոֆեսիոնալ մարզիկների համար բացօթյա կամ փակ տարածքներում սպորտային միջոցառումների կազմակերպում և անցկացում սեփական սպորտային կառույցներ ունեցող կազմակերպությունների կողմից։
Սպորտային ակումբների գործունեություն.
Թույլատրվել է միայն պրոֆեսիոնալ մասով
Պրոֆեսիոնալ ակումբներ, որոնց անդամները հնարավորություն են ստանում մասնակցել մարզական միջոցառումներին: Մասնավորապես՝ ֆուտբոլի, լողի, բռնցքամարտի, ըմբշամարտի, կուլտուրիստական, մարմնամարզական, հրաձգային, ձմեռային սպորտաձևերի ակումբների, գոլֆ-ակումբների, շախմատի, շաշկիի և այլ ակումբներ։
Մարզադահլիճների պատկանելիությունն էական չէ (ԿԳՄՍ, ՀԱՕԿ, ՏԻՄ-եր, սպորտային հկ-եր)։ Կարգավորումը վերաբերում է բոլորին։