Լուրեր

Հայկական Krisp հավելվածը համավարակի օրերին ամենապահանջվածը դարձավ ողջ աշխարհում

3.5 տարի առաջ ստեղծված աղմուկը չեզոքացնող Krisp հավելվածը ամենապահանջվածը դարձրավ կորոնավիրուսի համավարակի օրերին, երբ մարդիկ ստիպված էին աշխատել տնից՝ հեռավար եղանակով։

«Կորոնավիրուսի մարտահրավերը ոչ միայն խնդիրներ, այլ նաև հնարավորություններ է ստեղծում»,- այս մասին ֆեյսբոեւքի իր էջում գրել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ հրապարակելով Krisp-ի մասին պատմող տեսանյութը։

Ըստ Ավինյանի՝ կազմակերպությունների զգալի մասն անցել է հեռավար աշխատանքի, և շատերն այս մոդելը կշարունակեն կիրառել համավարակի ավարտից հետո էլ:

«Այս բնույթի աշխատանքի անբաժանելի մաս է կազմում տեսազանգերը, առցանց գործնական հանդիպումները, ինչի ժամանակ խանգարող հանգամանք է տնից, փողոցից եկող աղմուկը: Արդեն իսկ համաշխարհային ճանաչում ստացած հայկական Krisp հավելվածը, որը չեզոքացնում է աղմուկը, հիանալի լուծում է այս խնդրի համար»,- գրել է փոխվարչապետն ու հաջողություններ մաղթել Krisp-ի թիմին։

«Նորարարությունների ու գործարար ճկուն մտքի շնորհիվ կհաղթահարենք ճգնաժամը և նոր որակի տնտեսություն կստեղծենք Հայաստանում»,- համոզմունք է հայտնել Տիգրան Ավինյանը:

Հավելվածը հայաստանցի օգտատետերի համար անվճար է։

https://www.facebook.com/tigran.avinyan/videos/685148295585301/
Ցուցադրել ավելի
Back to top button