9-11

Ի՞նչ պետք է իմանալ ջրհեղեղների մասին

Երբ ցամաքի զգալի հատվածները ժամանակավորապես հայտնվում են ջրի տակ, առաջանում է ջրհեղեղ։

Ջրհեղեղի հիմնական պատճառներն են տեղատարափ անձրևները, ձնհալը, ծովային փոթորիկները, ցունամիները, փլուզումները և այլն։

Ջրհեղեղների վտանգը պայմանավորող գործոններն են՝ ջրի խորությունը, ջրի մակարդակի բարձրացումը, տևողությունը, ինչպես նաև արագությունը և հաճախականությունը։

Ջրհեղեղի վտանգի դեպքում կատարվում են ճարտարագիտա-տեխնիկական աշխատանքներ։ Ջրի հոսքի կարգավորման նպատակով կառուցում են ջրամբարներ և պաշտպանիչ պատնեշներ։

Ջրհեղեղի դեպքում հարկավոր է հետևել կառավարման մարմինների ցուցումներին և խուճապի չմատնվել։ Պետք է արագ շարժվել դեպի մոտակա բարձրադիր վայրը և ձեր գտնվելու վայրի մասին իմաց տալ։

Ցուցադրել ավելի
Back to top button