Էնցիկլոմեդիա

Ի՞նչ է խոսքի ազատությունը

Յուրաքնաչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք։ Սա ամրագրված է նաև Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ։ Այստեղ նաև երաշխավորում է տեղեկատվական միջոցների ազատությունը։ Մենք ազատ ենք մտածել և արտահայտել մտքեր մեզ հարմար բոլոր եղանակներով։ Այդ եղանակներից մեկն էլ խոսքն է։ Խոսքի ազատությունը ժողովրդավարության հիմնասյուներից մեկն է և յուրաքանչյուր մարդու անքննելի իրավունքը։ Սակայն ինչպես մեր բոլոր ազատությունները, այս մեկը ևս ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում է մեկ ուրիշի ազատությունը։ «Էնցիկլոմեդիայի» այս էպիզոդը խոսքի ազատության և դրա սահմանների մասին է։ 

Քննարկում ենք նաև, թե ինչպես կարելի է խոսքի ազատությունը և ատելության խոսքը բացատրել երեխաներին։ Զրուցել ենք մեդիափորձագետ, media.am կայքի խմբագիր Գեղամ Վարդանյանի հետ։ Էպիզոդում նաև կլսեք «Արեգնազան» կրթահամալիրի ուսուցիչ Լիլիթ Սարգսյանին և 9-ամյա Մարիային և Աղասիին։ 

Օգտակար հղումներ՝

Համացանցի ազատության համաշխարհային քարտեզ․ Freedom house

Բռնության կոչը դառնում է քրեորեն պատժելի հանցանք․ media.am

Ցուցադրել ավելի
Back to top button