Լուրեր

Օպերային թատրոնը երեխաների միջազգային տոնին ընդառաջ նկարչական մրցույթ է իրականացնում

Երեխաների պաշտպանության միջազգային օրվան՝ հունիսի 1-ին ընդառաջ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը նախաձեռնել է «Թատրոնը երեխաների աչքերով» նկարչական մրցույթը:

Ըստ մրցույթի պայմանների՝ նկարում պետք է պատկերված լինի այն ամենը, ինչը կապված է օպերային թատրոնի հետ՝ լինի դա թատրոնի շենքը, բեմը, դահլիճը, արտիստները թե հանդիսատեսը, երգչախումբը, նվագախումբը, դրվագներ օպերային կամ բալետային ներկայացումներից:

Գործերը կարող են նկարված լինել ցանկացած միջոցով՝ մատիտ, գուաշ, ջրաներկ, յուղաներկ և այլն։ Աշխատանքները անհրաժեշտ է հրապարակել թատրոնի պաշտոնական էջին կից ստեղծված խմբում՝ նշելով անունը, ազգանունը և տարիքը։

Նկարների տեղադրման վերջնաժամկետը մայիսի 26-ն է: Հավանումների հաշվարկը կկատարվի հունիսի 1-ին՝ ժամը 12:00-ի դրությամբ, և ամենաշատ հավանումների արժանացած նկարի հեղինակը կստանա անակնկալ նվեր:

Թատրոնի ֆեյսբուքյան պաշտոնական էջում կկազմակերպվի բոլոր մասնակիցների նկարների առցանց ցուցադրություն:

https://www.facebook.com/YerevanOpera/posts/2489690791131261
Ցուցադրել ավելի
Back to top button